«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը պատմել է իր՝ «Բարսելոնա» տեղափոխվելու որոշ մանրամասներ.
«Գործակալս չէր ասում, թե ուր եմ տեղափոխվում: Ամեն ինչ իմացել եմ տրանսֆերի ձևակերպումից 15 օր անց: Ինձ թվում էր, թե «Բավարիա» եմ տեղափոխվում: Դրանից 1 տարի առաջ վեջին րոպեին ձախողվեց իմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերը:
Ես և գործակալս նստած էինք ու հանկարծ նրա պայուսակից ընկան փաստաթղթեր, և ես տեսա «Բարսելոնայի» լոգոտիպը: Աչքերիս չէի հավատում:
Տխուր էի, երբ հեռանում է «Բարսելոնայից»: Վալվերդեն ինձ թույլ չտվեց խաղալ»,-ասել է Թուրանը:
33-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», բայց նա այս պահին վարձավճարով խաղում է «Բաշաքշեհիրում»: