«Ռոման» մտադիր է համալրել իր կազմը «Էվերթոնի» հարձակվող Մոյսե Քինով: Հնարավոր է, որ հռոմեացիները կփորձեն կազմակերպել ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերը՝ առաջարկելով ի պատասխան կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտին: Հռոմեացիների համար մեկ այլ տարբերակ ֆուտբոլիստին վարձելն է:
«Գայլերը» կարող են հարձակվողին վարձակալել երկու մրցաշրջանով, գրում է Calciomercato-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոման» կարող է ուժեղացնել իր կազմը նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսով, ով այժմ վարձավճարով խաղում է «Ինտերի» կազմում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է Mirror-ը: Աղբյուրի փոխանցմամբ, «Զինագործները» բաց կթողնեն հայ ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերից ստանան մոտ 10 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»: Ավելի վաղ իտալական թիմի գլխավոր մարզիչը հայտնել էր, որ ցանկանում է թիմում պահել Մխիթարյանին: