«Ուդինեզեի» նախկին հարձակվող Անտոնիո Դի Նատալեն հիշել իր ձախողված տեղափոխությունը «Յուվենտուս»:
«Ես ինձ լավ էի զգում Ուդինում: Ես և իմ ընտանիքը: Պարզ է, որ իմ կյանքը կփոխվեր, եթե ես ընդունեի առաջարկը «Յուվենտուսից»: Չգիտեմ`դա ավելի լավ կլիներ, թե՞ վատ: Ես կարող էի դառնալ 300 գոլի հեղինակ, եթե ես խաղայի մինչև 2019 թվականը (ֆուտբոլիստը խաղացել է մինչև 2016 թվականը ՝ խփելով 258 գոլ), բայց ի՞նչ ենք մենք անվանում երջանկություն:
Դուք պետք է երջանիկ լինեք, երբ ֆուտբոլ եք խաղում: Ահա իմ հայեցակարգը, որը ես փորձում եմ փոխանցել իմ երեխաներին»,- մեջբերում է Դի Նատալեին Football-italia-ն:
Ավելի վաղ «Ուդինեզեի» նախկին հարձակվող Մարսիո Ամորոսոն ասել է, որ 1999-ին ֆրանսիացի Թիերի Անրին, ով այն ժամանակ խաղում էր «Յուվենտուսի» կազմում, կարող էր տեղափոխվել «Ուդինեզեի» ճամբար։