«Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխը պատմել է ֆուտբոլիստ դառնալու ճանապարհի մասին: Կիմիխը պատմել է, որ փորձել է կրկնօրինակել մյունխենցիների նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի խաղը.
«Երբ ես երիտասարդ էի, փորձում էի կրկնօրինակել այն, ինչ անում էր Շվայնշտայգերը: Նա միշտ իր հետևից տանում էր թիմակիցներին, իր հոգեբանությունն էր փոխանցում թիմին: Դա հիանալի զգացվեց աշխարհի առաջնության եզրափակչում:
Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստի հոգեբանությունը պետք է երևա դաշտում: Կարծում եմ՝ ինձ համար ավելի կարևոր է թիմը, քան այն, թե ես ինչ տեսք ունեմ դաշտում: Իմ նպատակը թիմակիցներիս օգնելն է, ոչ թե ինձ ցուցադրելը»,- Կիմիխի խոսքերն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը: