Նորվեգացի բիաթլոնիստ Յոհաննես Բյոն հայտարարել է, որ կավարտի իր մասնագիտական կարիերան Միլանի 2026 թվականի Օլիմպիական խաղերից հետո:
«Ես ելույթ եմ ունենալու մինչև 2026 թվականը, այնուհետև կավարտեմ կարիերաս: Տարիներն են անցնում են աննկատ: Բայց ինձ մոտ դեռ շատ մոտիվացիա կա, որն օր օրի ավելանում է», — մեջբերում է նորվեգացուն TV2 հեռուստաալիքը:
Մարզիկը նաև նշել է, որ Միլանի Օլիմպիական խաղերը պետք է դառնան հետաքրիր ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի համար:
«Ավելի վաղ հեռանալու հարց չկա: Սա կլինի հրաժեշտ տալու լավագույն ժամանակը»,- ավելացրել է Բյոն: