Ռուսական «Զենիթ-2»-ի գլխավոր մարզիչ Վլադիսլավ Ռադիմովը մեկանաբանել է Կիևի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Ալիևի այն հայտարարությունը, որ կորոնավիրուսի համաճարակը վտանգավոր չէ և շուտով կավարտվի, տեղեկացնում է Sport 24-ը:
«Նա հիմարների մրցույթում էլ երկրորդ հորիզոնականը կզբաղեցներ, քանի որ իրական ապուշ է:
Պետք է հարգանք ունենալ այն մարդկանց նկատմամբ, ովքեր տառապում են այդ վարակի պատճառով:

Լավ կլիներ, որ Ալիևը օրինակ վերցներ իր երբեմնի թիմակիցներից ՝ Շևչենկոյից և Ռեբրովից ու մի օգտակար գործով զբաղվեր»,- ասել է Ռադիմովը: