Համաշխարհային լողափնյա խաղերը հետաձգվել է երկու տարով և կկայանա 2023 թ․։ Մրցումների անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան նման որոշում է կայացրել է, որպեսզի ԱՕԿ-ները կենտրոնանան Տոկիոյի ամառային՝ 2021թ․ և Պեկինի ձմեռային՝ 2022թ․ օլիմպիական խաղերի նախապատրաստության վրա:
Առաջին և առայժմ միակ խաղերը կայացել են 2019-ի հոկտեմբերի 11-16-ը՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Մրցումներն անցկացվել են 13 մրցաձևերում և խաղարկվել է մեդալների 38 հավաքածու։