Աֆրիկայի Գավաթ-2021-ը կտեղափոխվի 2022 թվական, հայտնում է beIN Sports-ի լրագրող Մոհամեդ Նեջարին:
Աֆրիկայի Գավաթ-2021-ը պետք է կայանար այս տարվա ձմռանը Կամերունում: Ավանդաբար այդ մրցաշարն անցկացվում է 2 տարին մեկ՝ հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում, սակայն անցած տարի մրցաշարը կայացավ ամռանը: Աֆրիկյան ազգերի գործող գավաթակիրն Ալժիրն է:
Անցած տարվա եզրափակչում Ալժիրի ընտրանին 1-0 հաշվով հաղթեց Սենեգալին, իսկ միակ գնդակն իր ակտիվում գրանցեց ալժիրցի հարձակվող Բաղդադ Բունեջան՝ 2-րդ րոպեին գրավելով Սենեգալի դարպասը:
Հանդիպումը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաքում: Բրոնզե մեդալակիր դարձավ Նիգերիայի ընտրանին՝ հաղթելով Թունիսին: