Իտալացի հայտնի հարձակվող Լուկա Տոնին իր կարծիքն է հայտնել «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեյի մասին, հաղորդում է Sky Italia-ն:
«Իմոբիլեն բարձրակարգ հարձակվող է: Նա արագավազ է, գոլային հոտառություն ունի և կարողանում է ճիշտ դիրք զբաղեցնել տուգանային հրապարակում:
Կարծում եմ ՝ ժամանակն է , որ նա թոփ ակումբ տեղափոխվի: Նա համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին: Միգուցե, կարող է թվալ, որ դա ժամանակավրեպ քայլ է, բայց ես գիտեմ ՝ ինչ եմ ասում:
Երբ ես տեղափոխվում էի «Բավարիա», իմ մասին էլ էին նույնը ասում, բայց ես հրաշալի մրցաշրջաններ անցկացրի այնտեղ»,- ասել է Տոնին:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Իմոբիլեն մասնակցել է 26 հանդիպման ու դարձել ՝ 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: