Ավարտին է մոտենում Բարձրագույն խմբի 11-րդ տուրի առաջին՝ «Նոա» — «Երևան» հանդիպումը: Առաջին խաղակեսում տանտերերը հենց մեկնարկում 2 գնդակ ուղարկեցին Յանիս Կրումինսի դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Նոային» չէր հաջողվում իրացնել իր պահերը: 74-րդ րոպեին հյուրերը գոլով պատժեցին իր պահերը շռայլող մրցակցին. աչքի ընկավ փոխարինման մտած Ջեֆերսոնը:
«Նոան» 5 րոպե անց վերականգնեց երկու գոլի առավելությունը. թիմին առաջ մղեց Պավել Դեոբալդը: