«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր՝ թիմից հեռանալու շշուկները:
«Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ մինչև դեկտեմբերի 31-ը: Ես հարգում եմ իմ ակումբը և չեմ կարող ասել, թե ինչ է լինելու հետո: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Եվրոպա: Շվեդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինան»:
Զլատան Իբրահիմովիչը հանդես է գալիս «ԼԱ Գելեքսիի» կազմում 2018 թվականի մարտից: Մասնակցած 56 խաղում Իբրան 52 գնդակ է հեղինակել: