Իսպանիայի առաջնության վերսկսման նախնական ժամկետները հայտնի են: Այս մասին հաղորդում է AS պարբերականը:
Իսպանիայի Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ մայիսի 4-ից սկսած ֆուտբոլիստները կկարողանան վերսկսել մարզումները՝ հնարավորինս փոքր կազմով, իսկ մայիսի 18-ից թիմերն աստիճանաբար կանցնեն բնականոն մարզումների:
Հաղորդվում է, որ Լա լիգայի վերսկսումը պլանավորված է հունիսի 5-ին կամ հունիսի 12-ին ՝ կախված խաղացողների իրավիճակից և երկրում կորոնավիրուսի տարածումից: Առաջնության վերսկսման դեպքում՝ խաղերն անցկացվելու են առանց երկրպագուների:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 58 միավարով գլխավորում է կատալոնական «Բարսելոնան»: