«Բարսելոնան» և «Ռեալը» մինչև դեկտեմբեր կկորցնեն մոտ 300-400 միլիոն եվրո, եթե Լա լիգայի մրցաշրջանն ավարտվի առանց հանդիսականների, հայտնում է Cadena SER- ը:
Եթե այս մրցաշրջանը ավարտվի և հաջորդ մրցաշրջանը(2020/21) անցկացվի առանց հանդիսականների, ապա իսպանական ակումբները կկորցնեն մոտ 1,6 միլիարդ եվրո՝ բացառելով հովանավորչության վճարումների հավանական կորուստները: Նրանց հետ միասին գումարը կկազմի 1,9 միլիարդ:
Միայն տոմսերի վաճառքից «Բարսելոնան» և «Ռեալը» կկորցնեն մոտ 50 միլիոն եվրո մինչև դեկտեմբեր:
Հիշեցնենք, որ Լա Լիգայում մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 12-ին անորոշ ժամկետով ՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, իսկ մարտի 14-ից երկրում հայտարարվել է խիստ կարանտին: