Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը հաստատել են ՀՖՖ-ից: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:
Ֆեդերացիայից մարզչի հրաժարական ներկայացնելու դիմումի պատճառը չեն մեկնաբանել: ՀՖՖ-ն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ:
Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին:
Նրա գլխավորությամբ մեր ընտրանին մասնակցել է Ազգերի լիգայի խաղարկությանը, ինչպես նաև ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլին, որը դեռևս ընթացքի մեջ է:
Հավելենք, որ երեկ ՀՖՖ-ն հերքել էր Armsport-ի տարածած տեղեկությունը, որի համաձայն՝ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում էր ներկայացրել: