Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշում է կայացվել ավարտել դադարեցված առաջնությունը:
Մեքսիկայի բոլոր լիգաների առաջնությունները, այդ թվում՝ սիրողական, ավարտվել են: Կազմակերպության գործադիր կոմիտեի և արտակարգ իրավիճակների հանձնաժողովի միասին անցկացրած նիստից հետո որոշում է կայացվել առաջիկա 6 մրցաշրջանում թիմերին թողնել այն լիգաներում, որտեղ այս պահին գտնվում են:
Մեքսիկայում այս պահին կա 13 հազար վարակակիր: