Լիգա-1-ի 10-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելու է «Նիսին»:
Փարիզյան ակումբը հրապարակել է այդ խաղի համար թիմի հայտացուցակը: Շարք են վերադարձել հարձակվողներ Էդինսոն Կավանին և Կիլիան Մբապեն:
Հիշեցնենք, որ Կավանին օգոստոսից է բացակայում, իսկ Մբապեն՝ հոկտեմբերի սկզբից:
«Նիս»-ՊՍԺ հանդիպումը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 18-ին: