Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրապարակել է լավագույն գեղասահորդուհիների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը միջազգային վարկանիշային աղյուսակում։

Ընդհանուր վարկանիշային աղյուսակը, որը հաշվի է առնում վերջին երեք մրցաշրջանների ISU մրցումներում անհատական արդյունքները, գլխավորում է ճապոնիայի ներկայացուցիչ Ռիկա Կիհիրան, ով վաստակել է 4171 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնում է Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Բրեդի Թենելը, ում ակտիվու 3133 միավոր է:
2841 միավորով ռուսաստանցի Աննա Շչերբակովայի եզրափակում է լավագույն եռյակը: Ռուսաստանցի Ալեքսանդրա Տրուսովան (2774) զբաղեցնում է 4-րդ տեղը, ճապոնացի Կաորի Սակամոտոն (2769) 5-րդն է, 2020-ի Եվրոպայի առաջնության և Գրան-պրիի սերիայի եզրափակչի հաղթող Ալենա Կոստորնայան (2760) 6-րդն է, Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան (2666) նահանջել է 2-րդից 8-րդ տեղը: 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Սոֆյա Սամոդուրովան (2414)։
