Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ իր վրա է սևեռել ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը:
Խոսելով Ժոզե Մոուրինյուի մասին՝ անվանի շվեդ ֆուտբոլիստն ասել է. «Մոուրինյուն այժմ էլ «յուրահատուկ» է, նա հաղթող է: Վստահ եմ, որ շուտով աշխատանքի է վերադառնալու և միանգամից ինչ-որ տեղում հաղթելու է»:
Ինչպես հայտնի է, Զլատանի և «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:
Հերթական անգամ անդառնալով իսպանացի մասնագետին՝ Իբրան ասել է. «Ես երբեք իր հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, միայն նա է ունեցել: Երբ կարող էինք դեմ դիմաց հայտնվել և խոսել, նա թաքնվել է: Սպասել է, իսկ երբ եկել եմ, դուրս է գնացել հանդերձարանից: Նա ֆենոմենալ մարզիչ է, բայց որպես մարդ…»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը: