Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել այն մասին, որ առաջին թիմի խաղացողներն ու մարզչական շտաբն համաձայնել են այս ճգնաժամային պահին օգնել ակումբին։
«Կորոնավիրուսային համավարակի օրերին «Արսենալի» խաղացողներն ու մարզչական շտաբը ակումբին իր փոխհատուցումը ցույց տալու մեծ ցանկություն է դրսևորել։
Այս ամսվանից կկրճատվի անձնակազմի տարեկան աշխատավարձի 12,5%-ը։ Եթե առաջիկա մրցաշրջանում հատուկ թիրախների հանդիպենք, որոնք հիմնականում կապված են խաղադաշտում հաջողության հասնելու հետ, ակումբը կվճարի համաձայնեցված գումարները։ Եթե կարողանանք գտնել այդ թիրախներն ու մարենք վճարումները, կնշանակի, որ մեր ֆինանսական վիճակը բարելավվել է»,- գրված է հայտարարության մեջ։
Լոնդոնյան ակումբը շնորհակալություն է հայտնել խաղացողներին ու մարզչական շտաբին այս շրջանում օգնության ձեռք մեկնելու համար։