«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լա լիգայի 9-րդ տուրում «Էյբարի» նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակը։
«Առջևի գծի ֆուտբոլիստները ավելի լավ են համագործակվելու։ Դա միայն ժամանակի ու խաղերի քանակի հարց է։ Վերջիվերջո մեծ ֆուտբոլիստները միշտ էլ գտնելու են իրար խաղադաշտում։
Թե՛ Մեսսին, թե՛ Սուարեսը, թե՛ Գրիզմանը գոլ խփեցին այս խաղում, ու կարող եմ ասել, որ նրանք լավ էին հասկանում իրար։ Նոր խաղացողները փնտրում են իրենց տեղը թիմում ու փորձում են ավելի լավ հասկանալ խաղընկերներին»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Բարսելոնայի» հանդիպման ընթացքում աչքի ընկան թե՛ Լիոնել Մեսսին, թե՛ Անտուան Գրիզմանը, թե՛ Լուիս Սուարեսը։