ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Փյունիկը» կմրցի Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորեիի» հետ։
Երևանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն ուղևորվել են Սան Մարինո։
«Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակն այդ խաղերի համար։
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը վաղն է՝ հուլիսի 10-ին։