Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստին» (1:0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը երևանյան ակումբի կազմում 68-րդ րոպեին հեղինակեց Ուլադ Օմարը։
Այսպիսով, «Նոան» տարավ իր պատմության առաջին հաղթանակը եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։