UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում կիսվել է մարզումային զվարճալի դրվագով, որն արագ տարածվել է համացանցում:
Սպարինգի ժամանակ Ծառուկյանը ոտքով հարված է հասցրել, ինչից հետո մարզիչը կորցրել է հավասարակշռությունը և ընկել օկտագոնից դուրս:
«Ինչ-որ մեկը կարո՞ղ է փակ պահել վանդակը», — տեսանյութին կից գրել է հայ մարզիկը:
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ Ծառուկյանի մարզումների ընթացքում նման զվարճալի դրվագ նախկինում ևս գրանցվել էր: