Մադրիդի «Ռեալում» որոշում են կայացրել թիմի երիտասարդ հարձակվող Գոնսալո Գարսիայի ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ մադրիդյան գրանդը չի պատրաստվում քննարկել Գարսիայի վարձակալության կամ ամբողջական տրանսֆերի որևէ առաջարկ։ Ամեն ինչ տանում է նրան, որ «սերուցքայինները» այս ամռանը կպահեն թիմում խոստումնալից երիտասարդին։
Գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն տպավորված է ֆուտբոլիստի ելույթներով և նրան տեսնում է իր թիմում նույնիսկ առողջ Կիլիան Մբապեի դեպքում։ Transfermarkt-ը 21-ամյա իսպանցու տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։