Անցյալ հինգշաբթի ֆուտբոլային աշխարհը ցնցվեց սարսափելի վթարի լուրից, որը խլեց «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրե Սիլվայի կյանքը: Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Իսպանիայի ժամանակով ժամը 00:30-ին, A-52 մայրուղու վրա:
Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով քննության միջանկյալ եզրակացությունները: Բոլոր ապացույցները վկայում են, որ մեքենայի վարորդը եղել է Ժոտան: Դեպքը հետաքննորղները ենթադրում են, որ պորտուգալացու վարած մեքենան զգալիորեն գերազանցել է թույլատրելի արագությունը:
Մասնագետները շարունակում են հետաքննությունը: Քննվում է նաև անիվնրից մեկի շարքից դուրս գալու վարկածը։ Վթարից անմիջապես հետո իրավապահ մարմինների աշխատակիցները ներկայացրել էին նախնական վարկած՝ անվադողի պայթյուն: Մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել: