«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում կիսվել է լուսանկարներով՝ ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից (3:2):
Առաջին լուսանկարում պատկերված է Մբապեի խփած գոլը, սակայն տրիբունաներում երևացող երկրպագուները կասկածներ են հարուցել: Շատ օգտատերեր նկատել են, որ լուսանկարը, հավանաբար, խմբագրվել է՝ ստեղծելու լեփ-լեցուն մարզադաշտի տպավորություն:
Հետևորդները չեն զսպել ծաղրախառն մեկնաբանությունները:
- «Կիլիան, ֆոտոշոփի համար ես կօգնեմ հաջորդ անգամ»:
- «Այդ երկրպագուներն արհեստական բանականությա՞ն գործն են»:
- «Գոնե պրոֆեսիոնալ խմբագիր վարձեիր»:
- «Տրիբունաներն էլ եք ԱԲ-ով լցնում»:
ՖԻՖԱ-ի տվյալներով՝ խաղին ներկա է եղել 76,611 հանդիսական, ինչը մրցաշարի երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է: