«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է շարունակել կարիերան «Լիվերպուլում», հայտնում է Il Romanista-ն։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբը հեռախոսազրույց է վարել 31-ամյա արգենտինացու գործակալի հետ։ Դիբալան դիտարկվում է որպես Դիոգու Ժոտայի փոխարինող, որը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։
Դիբալայի պայմանագիրը «Ռոմայի» հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսը։ Հարձակվողը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել 2025 թվականի մարտից։
Անցած մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ խփելով 8 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։