Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Անխել Դի Մարիան վերադարձել է իր մանկության ակումբ՝ «Ռոսարիո Սենտրալ»։ 37-ամյա վինգերը ներկայացվել է որպես ակումբի նոր խաղացող՝ հուզմունքի մեծ ալիք բարձրացնելով:
Ներկայացման ժամանակ Դի Մարիան արցունքները չի զսպել՝ խոստովանելով. «Վերադառնալ «Ռոսարիո Սենտրալ» իմ երազանքն էր: Այստեղ եմ ավարտելու կարիերաս»:
Դի Մարիան ֆուտբոլային առաջին քայլերն արել է «Ռոսարիո Սենտրալում», իսկ 2007-ին տեղափոխվել է Եվրոպա՝ խաղալով «Բենֆիկայում», «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում», ՊՍԺ-ում և «Յուվենտուսում»: