Հոնկոնգում բացվել է թանգարան, որը նվիրված է «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Blooloop-ը։
Թանգարանը գտնվում է K11 արվեստի և մշակույթի կենտրոնում։ Ցուցադրությունն ընդգրկում է 40-ամյա պորտուգալացու կարիերայի խորհրդանշական իրեր, այդ թվում՝ 2008 թվականի «Ոսկե գնդակը»։ Այցելուները կարող են տեսնել նաև Լիսաբոնում Ռոնալդուի մանկության սենյակի կրկնօրինակը։ Սպասվում է, որ Ռոնալդուն առաջիկայում անձամբ կայցելի թանգարան։
Թանգարանը բաց կլինի մինչև 2026 թվականի հունիսը, որից հետո այն կտեղափոխվի մայրցամաքային Չինաստան։