Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։
Բրոնզե մեդալի համար պայքարում Եփրեմյանը 3։0 հաշվով հաղթանակի հասավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճել էր ոսկե մեդալ։