Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի ձախողումից հետո «Բարսելոնան» ուշադրությունը սևեռել է այլ հարձակվողների վրա՝ կապ հաստատելով «Լիվերպուլի» Լուիս Դիասի և «Մանչեսթեր Յունայթեդի» Մարկուս Ռեշֆորդի հետ։
AS-ի տվյալներով՝ «Բարսելոնան» կաշխատի Դիասի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ռեշֆորդին, ապա նրա թեկնածությունը այս պահին օրակարգում չէ։ Դեկուն և Հանս-Դիտեր Ֆլիկը անգլիացուն առաջնահերթություն չեն համարում։
«Կապտանռնագույնները» ցանկանում են պայմանագիր կնքել մի խաղացողի հետ, որը պատրաստ է ամեն բան տալ խաղադաշտում, լինել առաջնորդ և օրինակ ծառայել երիտասարդ խաղացողների համար։
Եվ այս առումով Դիասը համարվում է ավելի բարձր մակարդակի ընտրություն՝ չնայած այն հանգամանքին, որ Ռեշֆորդը պատրաստ է լուրջ ֆինանսական զիջումների գնալ։