«Փյունիկը» հայտարարել է հույն եզրային պաշտպան Նիկոլաոս Կայնուրգիոսի տրանսֆերի մասին։
26-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Հունաստանում՝ հանդես գալով «ԱՕՏ Ալիմոս» և «ՊԱՍ Յանինա» ակումբների երիտասարդական թիմերում։ Հետագայում նա խաղացել է «Աիտիտոս Սպատա» և «ԱԷ Սպարտա» ակումբներում։
2019 թվականին Կայնուրգիոսը տեղափոխվել է Բելգիայի Պրո լիգայի «Զյուլտե-Վարեգեմ» ակումբ, որտեղ երկու մրցաշրջանների ընթացքում մասնակցել է 18 հանդիպման և խփել 2 գոլ։
2021 թվականին նա միացել է Ռումինիայի առաջատար ակումբներից մեկին՝ Բուխարեստի «Դինամոյին», որի կազմում անցկացրել է 7 հանդիպում։
Վերջին ակումբը, որի կազմում խաղացել է Կայնուրգիոսը, եղել է հունական «Կալիթեան»՝ 2022 թվականի սեպտեմբերից սկսած։ 2023/24 մրցաշրջանում նա մասնակցել է 20 խաղի, խփել 1 գոլ և «Կալիթեայի» հետ նվաճել Հունաստանի Սուպերլիգա 2-ի չեմպիոնի տիտղոսը։
Նշենք, որ 2019 թվականին Կայնուրգիոսը հրավիրվել է Հունաստանի Մ-21 հավաքական։