Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի մասին։
26-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ, սակայն պայմանագրի ժամկետները չեն հրապարակվել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իսպանացի խաղացողը ստորագրել է հնգամյա պայմանագիր, իսկ տրանսֆերի գումարը կազմել է 65 միլիոն եվրո։
Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադի» սան է, որտեղ 2019 թվականից ի վեր անցկացրել է 236 հանդիպում և նվաճել Իսպանիայի Գավաթը։