Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչի խաղի (3:2) մասին, որը տեղի է ունեցել իր նախկին թիմակից և ընկեր Դիոգո Ժոտայի մահվանից հետո։
«Խորին ցավակցությունս եմ հայտնում և իմ մտքերն ու աղոթքները կիսում եմ իմ մտերիմ ընկերոջ ընտանիքի հետ։ Ես հինգ տարի նրա հետ կիսել եմ հանդերձարանը, և ակնհայտ է, որ նրան երբեք չեն մոռանա։ Նա հավերժ կմնա մեր սրտերում։
Բայց ես այսօր աշխատանք ունեի։ Պետք է դուրս գայի խաղադաշտ և խաղայի թիմի համար, փորձեի օգնել հաղթել, որքան էլ դժվար լիներ։ Հավատում եմ, որ նա ինչ-որ կերպ այնտեղ էր՝ ինձ հետ», – ասել է Ալեքսանդեր-Առնոլդը DAZN-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ անգլիացին և պորտուգալացին միասին հանդես են եկել «Լիվերպուլում» 2020 թվականից։ Այս ամռանը Ալեքսանդեր-Առնոլդը տեղափոխվել է իսպանական գրանդ։