ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ուղերձ է հղել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային, ով վնասվածք է ստացել նրանց բախման հետևանքով։
Շաբաթ օրը ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթեց «Բավարիային» ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մուսիալան տուգանային հրապարակում գնդակի համար պայքարում բախվել է Դոնարումային։ Բախումից հետո Մուսիալայի ձախ ոտքը հայտնվել է անբնական դիրքում, նրան փոխարինել են և պատգարակով դուրս բերել դաշտից։
«Իմ բոլոր աղոթքներն ու լավագույն մաղթանքները քեզ, Ջամալ Մուսիալա», – գրել է Դոնարուման սոցիալական ցանցերում։
Կիսաեզրափակչում ՊՍԺ-ն կմրցի «Ռեալի» հետ։