Մոլդովայի ընթացիկ առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Շերիֆը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Միլսամիի» նկատմամբ։
Տիրասպոլյան ակումբի կազմում հաղթական գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը։ Նա փոխարինման է մտել երկրորդ խաղակեսի սկզբում և աչքի է ընկել 52-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Շերիֆը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Սերոբյանի գոլը
Посмотреть эту публикацию в Instagram
Սերոբյանի հետխաղյա մեկնաբանությունը
Посмотреть эту публикацию в Instagram