«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մասնակցել է Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղին։
Հանդիպումը կայացել է հուլիսի 5-ին, շաբաթ օրը, ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես-Բենց Ստեդիում» մարզադաշտում և ավարտվել է փարիզյան թիմի հաղթանակով՝ 2:0։
35-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 80-րդ րոպեին։ Այս խաղը նրա համար վերջինն էր Մյունխենի ակումբի կազմում։ Ապրիլին Մյուլերը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կլքի թիմը։
Մյուլլերը «Բավարիայի» սան է։ Ակումբի հիմնական կազմում նա հանդես է եկել 2007 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա մյունխենցիների կազմում անցկացրել է 756 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 250 գոլ և կատարելով 276 գոլային փոխանցում։ «Կարմիրների» հետ նա նվաճել է 33 տիտղոս։