Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան լուրջ վնասվածք է ստացել Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում։
Դեպքը տեղի է ունեցել փարիզյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ բախման հետևանքով։
Միջադեպը գրանցվել է խաղի 45+4-րդ րոպեին, երբ գնդակի համար պայքարի ժամանակ Դոնարուման բախվել է Մուսիալային։ Բախման արդյունքում գերմանացի կիսապաշտպանի ոտքը ծայրահեղ վնասվել է։
Բժշկական անձնակազմն անմիջապես մտել է խաղադաշտ և տեղում առաջին օգնություն ցույց տվել ֆուտբոլիստին։