ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին հայտարարել է, որ Ուսման Դեմբելեն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Եթե Դեմբելեն չհաղթի «Ոսկե գնդակը», դա խնդիր կլինի: Հաշվի առնելով նրա հիանալի մրցաշրջանը, կասկած չկա, որ նա կհաղթի: Նա արել է ամեն ինչ: Նրա վիճակագրությունը կարևոր է ակումբի համար, բայց ամենակարևորն այն է, որ բոլորը խաղան թիմի համար»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Այս մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում խփել է 33 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: Փարիզյան ակումբը նվաճել է չորս տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և Ֆրանսիայի առաջնությունը: