«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ 35-ամյա աջ պաշտպան Քայլ Ուոքերը պայմանագիր է կնքել «Բարնլիի» հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ անգլիացի ֆուտբոլիստի «Բարնլի» տեղափոխության ընդհանուր արժեքը կկազմի 5 միլիոն ֆունտ ստեռլինգ, եթե 35-ամյա խաղացողը մասնակցի խաղերի 70%-ին, և թիմը մրցաշրջանի ավարտին չլքի ԱՊԼ-ն։
Պաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառը։
Ուոքերը մանչեսթերյան գրանդի հետ 6 անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան հետ։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։