Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին՝ Դավիդե Անչելոտին, որը հանդիսանում է նաև Դոն Կառլոյի երկարամյա օգնականը, կարծիք է հայտնել, թե որն է եղել «Ոսկե գնդակի» պատմության ամենամեծ սխալներից մեկը։
«Տոնի Կրոսը եզակի, յուրահատուկ խաղացող էր։ Ոչ ոք նրա նման չէր։ Նրա հետ աշխատելն ինձ համար ամենամեծ պատիվն էր։
Գուցե մի օր նա դառնա մարզիչ՝ ինչպես Խաբի Ալոնսոն և այլ խաղացողներ, որոնք շատ խելացի և հմուտ էին խաղադաշտում։
Ես չեմ հասկանում, թե ինչպես Տոնին երբեք չկարողացավ նվաճել «Ոսկե գնդակը»»,- ասել է Դավիդե Անչելոտին Marca-ի հետ զրույցում։
Դավիդեն այժմ շարունակում է իր կարիերան Բրազիլիայի ազգային հավաքականում, որտեղ կրկին օգնում է հորը։
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը ավարտեց իր կարիերան 2024 թվականի ամռանը՝ վերջ դնելով «Ռեալի» կազմում անցկացրած տասը փայլուն տարիներին։