«Լիվերպուլի» ղեկավարությունը ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի ընտանիքին կվճարի մինչև 2027 թվականի ամառը գործող պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը։ Այս մասին հայտնել է Record-ը։
Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան, որը հանդես էր գալիս «Պենաֆիելի» կազմում, զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
«Լիվերպուլը», դժբախտ պատահարի արդյունքում, որոշել է շրջանառությունից ընդմիշտ հանել պորտուգալացու խաղային համարը։
Դիոգուն «Լիվերպուլի» կազմում խաղում էր 2020 թվականից։ Հարձակվողը մերսիսայդյան գրանդի կազմում անցկացրել է 182 խաղ, խփել է 65 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։
«Կարմիրների» հետ Ժոտան դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճել է Անգլիայի գավաթը և Լիգայի գավաթը։