«Բարսելոնան» կշարունակի նոր խաղացող փնտրել հարձակման ձախ եզրի համար։ Կատալոնացիները չկարողացան գնել Նիկո Ուիլյամսին․ խաղացողը 10 տարով երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկի» հետ։
Այժմ «Լիվերպուլի» կոլումբացի եզրային հարձակվող Լուիս Դիասը համարվում է կատալոնացիների տրանսֆերային գլխավոր թիրախը։
Սակայն Դիոգու Ժոտայի ողբերգական մահը կարող է ազդել Դիասի համար բանակցությունների վրա։ Միջադեպից հետո կոլումբիացի ֆուտբոլիստը դադարեց «Լիվերպուլին» խնդրել, որ իրեն թույլ տան գնալ այլ թիմ։ Լուիսը, հավանաբար, մի քանի օրից կրկին կկարողանա քննարկել իր ապագան ակումբի հետ, բայց փաստ չէ, որ նա ազատ կարձակվի։
Ավելին, «կարմիրները» կարող են բարձր գին պահանջել խաղացողի համար։
Արդյունքում, ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» կարող է դիմել Մարկուս Ռեշֆորդին։ Անգլիացին ցանկանում է խաղալ կատալոնական թիմում և նույնիսկ պատրաստ է զգալի զիջումների գնալ աշխատավարձի հարցում։ «Կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել Ռեշֆորդին 45 միլիոն եվրոյով։