ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Վիտինյան կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա խաղացողին ցանկանում է իր շարքերում տեսնել Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պորտուգալացուն տեսնում է որպես խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխարինող։
Վիտինյայի համար «սերուցքայինները» պատրաստ են հրաժարվել կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայից և վճարել 100 միլիոն եվրո։
ՊՍԺ-ն, իր հերթին, չի ցանկանում բաց թողնել պորտուգալացուն։ Վիտինյան թիմի առաջատարներից մեկն է։ Կիսապաշտպանը գործող պայմանագիր ունի փարիզցիների հետ մինչև 2027 թվականի կեսերը։