Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատասխանել է Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի «Բարսելոնա» տեղափոխության ձախողման մասին հարցին։
«Խոսքը Մադրիդի «Ռեալի» մասին չէ, հետևաբար այն ինձ չի անհանգստացնում։ Ինձ միայն իմ ակումբն է հետաքրքրում»,- անգլիացու խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուիլյամսը 10 տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ՝ մինչև 2035 թվականը։
«Բարսելոնան» գրեթե համաձայնության էր եկել բասկերի հետ Ուիլյամսին 58 միլիոն եվրոյով գնելու համար, սակայն տրանսֆերը վերջին պահին ձախողվել է։
Այժմ խաղացողին ձեռք բերել ցանկացողները նոր պայմանագրի համաձայն ստիպված կլինեն վճարել շատ ավելի մեծ փոխհատուցում, քան նախկինում։