Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վերադարձել է «Ասթոն Վիլայից» վարձավճարի ավարտից հետո, այլևս «Մանչեսթեր Յունայթեդում» չի կրի 10 համարի մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» նոր 10 համարը կլինի թիմի բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան։
Ռեշֆորդը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ըստ աղբյուրի՝ նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Հարձակվողի գործող պայմանագիրը մանկունյանցիների հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։