ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկման պալատը (CFCB) տուգանքներ է սահմանել մի շարք եվրոպական ֆուտբոլային ակումբների նկատմամբ՝ ֆինանսական կանոնների խախտման համար:
Լոնդոնի «Չելսին» տուգանվել է 31 միլիոն եվրոյով, որից 20 միլիոնը՝ անվերապահ, ընդհանուր առմամբ մինչև 80 միլիոն եվրո՝ 4 տարի ժամկետով: Պատճառները ներառում են կասկածելի տրանսֆերային գործարքներ և եկամուտների հաշվառման խախտումներ:
«Չելսին» նաև պետք է վճարի 11 միլիոն եվրո՝ թիմի կազմի ծախսերի 80%-ի սահմանաչափը գերազանցելու համար: Տուգանվել են նաև «Բարսելոնան»՝ 15 միլիոն եվրո (մինչև 60 միլիոն, 2 տարի ժամկետով), «Լիոնը»՝ 12.5 միլիոն եվրո (մինչև 50 միլիոն, 4 տարի ժամկետով), «Աստոն Վիլան»՝ 5 միլիոն եվրո (մինչև 20 միլիոն, 3 տարի ժամկետով) և «Հայդուկը»՝ 300,000 եվրո (մինչև 1.2 միլիոն, 3 տարի ժամկետով):
«Լիոնը» համաձայնել է դուրս մնալ 2025/26 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի մրցաշարերից, եթե Ֆրանսիայի ֆուտբոլի վերահսկող մարմինը հաստատի նրա տեղափոխումը Լիգա 2: