«Բարսելոնան» չի կարողացել ձեռք բերել Նիկո Ուիլյամսին ձախ եզրային հարձակվողի դիրքում խաղալու համար: 22-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել «Ատլետիկ Բիլբաոյի» հետ՝ մինչև առաջիկա տասը մրցաշրջանը:
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում հայտնում է, որ Ուիլյամսի տրանսֆերի ձախողումից հետո «Բարսելոնան» առաջիկա օրերին կամ շաբաթներին մտադիր է նոր փորձ կատարել «Լիվերպուլի» կիսապաշտպան Լուիս Դիասի համար:
Նշվում է, որ 28-ամյա Դիասի տրանսֆերը հեշտ չի լինի, քանի որ «Լիվերպուլը» նախկինում մերժել է «Բարսելոնայի» և «Բավարիայի» առաջարկները: Transfermarkt պորտալը Դիասի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
Ռոմանոն նաև նշում է Մարկուս Ռեշֆորդին, ով ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: