Ինչպես հայտնում է L’Equipe-ը, «Լիոնը» պետք է մինչև հուլիսի 10-ը 100 միլիոն եվրո ունենա իր հաշվին, որպեսզի կարողանա բողոքարկել Լիգա 2 տեղափոխելու մասին որոշումը:
Բացի այդ, «Լիոնը» պետք է երաշխիքներ ներկայացնի, որ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը ևս 100 միլիոն եվրո կապահովի:
Այս գումարները նախատեսվում է ստանալ մրցանակային հաշվեհամարների և խաղացողների վաճառքի միջոցով:
2024/25 մրցաշրջանում «Լիոնը» վաստակել է 57 միավոր և զբաղեցրել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը՝ ձեռք բերելով Եվրոպայի լիգայի ուղեգիր: Սակայն հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի ֆինանսական վերահսկողության և կառավարման ազգային վարչությունը (DNCG) որոշել է ակումբը տեղափոխել Լիգա 2՝ ֆինանսական հաշվետվությունների խախտումների պատճառով: «Լիոնը» բողոքարկել է այդ որոշումը: