«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը արձագանքել է իր թիմակից Դիոգու Ժոտայի մահվան լուրին: Ժոտան ավտովթարի է ենթարկվել իր եղբոր՝ Անդրե Սիլվայի հետ:
«Ես պարզապես խոսքեր չունեմ: Մինչև երեկ չէի պատկերացնում, որ մի օր կվախենամ ընդմիջումից հետո «Լիվերպուլ» վերադառնալուց: Թիմակիցները գալիս են ու գնում, բայց ոչ այսպես: Շատ դժվար է լինելու համակերպվել այն մտքի հետ, որ Դիոգուն մեզ հետ չի լինելու, երբ վերադառնանք:
Իմ մտքերն ու աղոթքները նրա կնոջ, երեխաների և, իհարկե, ծնողների հետ են, ովքեր հանկարծակի կորցրին իրենց զավակներին: Բոլոր նրանք, ովքեր մոտ էին Դիոգուին և Անդրեին, այժմ ամենամեծ աջակցության կարիքն ունեն: Նրանք երբեք չեն մոռացվի», — գրել է եգիպտացին սոցիալական ցանցում: